Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հրդեհ Մոսկվայում

Հրդեհ Մոսկվայում
23.09.2016 | 10:58

Մոսկվայի պլաստմասսայե արտադրանքի պահեստում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 4000 քառ. մետրի՝ հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը: Նրա խոսքով` շենքի հատակի փլուզումից հետո կապի դուրս չեկած 7 հրշեջների ճակատագիրը դեռևս անհայտ է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 8 հրշեջ է զոհվել:

Հաղորդվում էր, որ պահեստի տարածքում 2 հրշեջի դի է գտնվել: Հրդեհի չեզոքացման աշխատանքներին 50 միավոր տեխնիկա և 250 հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցներ են ներգրավված:

Դիտվել է՝ 2602

Մեկնաբանություններ